Լրագրող Գոհար Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երբ տեր Մանուկ Քահանա Զեյնալյանը հայրենիք էր պաշտպանում 44-օրյա պատերազմի ժամանակ ,շատ ողորմելիներ փայլուն կոշիկներով ու արդուկած կամուֆլյաժներով սելֆիներ էին անում:
Ոչինչ չի մոռացվել:
Բոլորիդ հրաշալի ճանաչում ենք»։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Հովհանավանքում երեկ տեղի է ունեցել միջադեպ․ այստեղ ծառայող Տեր Սարգիս քահանան առողջական ծանր վիճակի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, եւ նրան ժամանակավոր փոխարինելու է ժամանել Տեր Մանուկ քահանա Զենալյանը (ով, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի մասնակից է)։ Սակայն, իրեն իբրեւ հալածվող ներկայացնող Տեր Արամին այդ հանգամանքը դուր չի եկել, նա ոչ թե ողջունել է եկեղեցու սպասավորի ժամանումը, այլ հակառակը՝ վիճաբանության է բռնվել Տեր Մանուկի հետ՝ ուղեկցելով այն սպառնալիքներով։ Մի քանի րոպե անց եկեղեցու տարածք են ներխուժել մեծ թվով ոստիկաններ՝ Եղվարդի ու Աշտարակի ոստիկանապետերի գլխավորությամբ։
Թեմայի շարունակությունը կարդացեք «Ոստիկանների թիկունքում «եղբայրասեր» Տեր Արամը․ ինչ է կատարվել Հովհանավանքում» հոդվածում։
Դիտեք նաև՝
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին ճանաչում եմ մոտ 20 տարի։ Երեք տարի (2007֊2010 թթ.) իմ հայրենի Ջավախքում եղել է Ախալցխայի, Ադիգենի և Բորժոմի հայության և Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հոգևոր հովիվ։ Եղել է ջավախահայությանն անչափ սիրելի, իր ծառայության վայրերում սիրտ ու հոգի դրած, լուսավոր հետք թողած հոգևորական (սիրով պահում եմ Ախալցխայում ունեցած հարցազրույցներս)։ |