▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ սկսեցի երգել, հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել

Wnews.am-ը գրում է. Հայկ Հունանյանը X Factor 3 նախագծի ֆինալիստներից է: Նախագծից հետո նա նկարահանել է մեկ տեսահոլովակ: Ինչպես է փոփոխվում կյանքը նախագծին մասնակցելուց հետո, ինչ է տալիս այն երգիչներին: Այս մասին զրուցել ենք Հայկ Հունանյանի  հետ:

Ինչպես կայացրեցիք նախագծին մասնակցելու որոշում, ինչ տվեց այն ձեզ:

 -Նախագծին մասնակցել եմ շատ պատահաբար: Երազ տեսա, իբրև լրացրել եմ հայցաթերթիկը և պետք է մասնակցեմ  X Factor 3 -ին: Երբ արթնացա , երազի ազդեցության տակ էի ու չէի հավատում, որ երազ էր: Անցավ մի քանիր օր , անցնում էի Շանթ հեռուստաընկերության կողքով  որոշեցի մտնել և լրացնել հայցաթերթիկը: Իմիջիայլոց , մոտ 5000  հայցաթերթիկներից  լրացրել եմ վերջինը: Մինչև վերջին օրը ոչ ոք չգիտեր իմ գրանցվելու մասին: Երբ ընտանիքս իմացավ զարմացած էր: Քանի որ ես երբեք չեմ երգել բեմում ու երբեք ցանկություն չեմ հայտնել երգիչ դառնալու : Երբ բեմ բարձրացա, շատ լարված էի, բայց երբ սկսեցի երգել , հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր : Այս նախագիծն ինձ սովորեցրեց հավատալ սեփական ուժերին:

– Ինչով եք զբաղվում նախագծի ավարտից հետո :

-Դեռ շարունակում եմ աշխատել ատոմակայանում , բայց երեկոներն ամբողջությամբ նվիրվում եմ երգարվեստին: Մի խոսքով՝ առավոտյան ինժիներ եմ, երեկոյան՝ երգիչ:

-Նկարահանել եք տեսահոլովակ, էլ ինչ պլաններ ունեք առաջիկայում:

– Այո նկարահանեցի տեսահոլովակ և մյուս տարվա սկզբին ցանկանում եմ ներկայացնել ևս մեկը: Իսկ թե ինչ տեսահոլովակ, փակագծերը դեռ չեմ բացի:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее