▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ շատ ես նկարահանվում հիմար գործերի մեջ, վերջում հասկանում ես, որ օգտագործվել ես. Արսեն Հակոբյան

 

Life.panorama.am-ը գրում է, որ իր այսօրվա զրուցակիցն դերասան, պարող, պարուսույց Արսեն Հակոբյանն է, ով պատմել է արտերկրում նկարահանված ֆիլմերի, Հայաստանում իր տեսակով միակ պարային դպրոցի և որպես արվեստագետ Հայաստանում առկա արվեստի նկատմամբ իր կարծիքի մասին:

Արսեն պար, թատրոն, կինո, ո՞րն է Ձեր մեջ հաղթում:

-Կարծում եմ, եթե մարդ արվեստի մեջ է, ուրեմն առաջնային կամ երկորդական բաշխումներ չեն կարող լինել, որովհետեւ, եթե հիվանդացած ես արվեստով, ուրեմն նրա ամեն գծի մեջ էլ կաս եւ ամեն գիծն էլ առաջնային է. գոնե ինձ համար այդպես է: Ինձ համար արվեստի այս կամ այն ճյուղը առաջնային է լինում այն ժամանակ, ինչով զբաղվում եմ այդ ժամանակահատվածում: Այս պահին ես ունեմ պարի դպրոց, սիրում եմ իմ աշխատանքը, իմ աշակերտներին, եւ այս պահին առաջնայինը սա է, իսկ եթե նկարահանվում եմ որեւէ ֆիլմում, այդ պահին սիրում եմ կինոն: Նախապատվություններ չկան, կա ճիշտ վերաբերմունք քո գործին:

Արսեն, վերջին տարիներին Ձեզ հեռուստադիտողը հաճախ էր տեսնում տարբերհեռուստասերիալների շրջանակներում, բայց հիմա կարծես թե այդ առումովպասիվություն եք ցուցաբերում, ի՞նչն է պատճառը:

-Պատճառը երկրում չլինելս էր: Որոշ ժամանակ աշխատում էի Մոսկվայում, որտեղ նկարահանվեցի մի շարք ֆիլմերում՝ մարմնավորելով եւ գլխավոր, եւ էպիզոդիկ դերեր: Հետո, երբ եկա Երեւան, առաջարկ ստացա Փարիզում նկարահանվել «Orange» ընկերության գովազդում, արդյունքում մեկ ամիս էլ Փարիզում մնացի, իսկ վերադառնալուն պես մասնակցեցի «Պարահանդես» ծրագրին:

Արսեն, որքանով հասկացա, արտերկրից բավականին շատ եք հրավերներ ստանում, հետաքրքիր է՝ ինչպե՞ս են Ձեզ գտնում:

- Քանի որ ճիշտ արվեստը չի մահանում, այլ հիվանդանում է, երբեմն լինում են լավ պրոդյուսերներ, ազնիվ մարդիկ, ճիշտ մասնագետներ, ովքեր գտնում են քեզ եւ հրավերներ անում: Եթե մեր երկրում շատ բաներ չի գնահատվում, դա դեռ չի նշանակում, որ ուրիշ երկրներում էլ է այդպես: Ես չեմ կարող բացատրել, թե ինչպիսի պրոֆեսիոնալիզմ կա դրսում, ինչ հարգանք ունի անգամ մասսայական տեսարաններում խաղացող դերասանը: Դրսում կապ չունի դերասանը խաղում է գլխավոր, թե էպիզոդիկ դերում, նրանք քեզ հետ շփվում են որպես շատ կարեւրո մարդու հետ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее