Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը զրուցել է «Քարե դարդ»-ի Սիսիի` դերասանուհի Անատի Սաքանյանի հետ՝ անցնող տարվա և 2017-ից իր սպասելիքների մասին:
«2016-ն ինձ համար բավականին լավ տարի էր, քանի որ եղա շատ երկրներում, լիարժեք հանգստացա, բացի այդ իմ մասնագիտության մեջ առաջընթաց ունեցա` բազմաթիվ սեմինարների մասնակցեցի եւ եւս մեկ սերտիֆիկատ ավելացավ իմ աշխատանքային պատին»,- ժպիտով նշել է Անատին, իսկ հարցին, թե ո՞րն է եղել տարվա գլխավոր ձեռքբերումը, պատասխանել է.
«Որպես այդպիսին` չեմ կարող առանձնացնել, թե որն է եղել գլխավոր ձեռքբերումս, քանի որ ամեն ոլորտում էլ իմ անելիքներն ունեմ ու փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի իմ կատարած աշխատանքից գոհ լինեմ: Թերեւս միայն կառանձնացնեմ այն, որ այս տարի կարողացել եմ շոփինգի հարցում ինձ զսպել ու բավական գումար խնայել, կարողացա անել բաներ, որոնք անհրաժեշտ էին ոչ միայն ինձ, այլեւ ընտանիքիս համար»:
Անատիի համար տարին հաջող էր նաեւ անձնական առումով, նա այլեւս միայնակ չէ, սակայն այս հարցի մասին նա չցանկացավ խոսել.
«Անձնականս միայն ինձ է պատկանում, ես չեմ ցանկանում հանրայնացնել այն: Երբ պահը հասունանա, բոլորը կտեսնեն եւ հավելյալ բաներ ասելու կարիք չի լինի»,- ընդգծել է նա:
Խոսելով 2017-ի նկատմամբ իր սպասելիքների մասին` դերասանուհին նշել է.
«Գործնական իմաստով կցանկանամ եւս մի քանի սեմինարների մասնակցել եւ ավելի ու ավելի հմտանալ կոսմետոլոգիական ու դիմահարդարման ոլորտներում, իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքի համար ցանկություններին` կցանկանամ հաջորդ տարի ամուսնանալ ու շատ բալիկներ ունենալ»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում