Life.panorama.am-ը գրում է.
Արդեն մի քանի տարի է, ինչ հեռուստաէկրաններին է «Ամենից Ամենա» ծրագիրը: կայքը զրուցել է ծրագրի հեղինակ և վարող Լիաննա Տեր-Մինասայանի հետ` «Ամենից Ամենա»-ի հաջողություն, իր նախասիրությունների և անձնական կյանքի մասին: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Իսկ զրույցի վերջում խոսելով նաև իր անձնական կյանքի մասին` Լիաննան ասաց, որ այդ մասին կբարձրաձայնի միայն այն ժամանակ, երբ որևէ պաշտոնական բան լինի իր կյանքում. «Անկեղծ ասած, երբ ես մտա հեռուստատեսության ասպարեզ, հայրիկս իմ առջև դրեց մեկ նախապայման, ըստ որի` դեղին մամուլից կամ, առհասարակ, որևէ լրատվամիջոցից նա չպետք է լսի, թե ես, օրինակ, ում եմ սիրահարված կամ հակառակը, թե ում հետ են ինձ սիրավեպ վերագրում և այլն: Հենց այդ նախապայմանով ես մտա այս ասպարեզ: Անձնական կյանքիս մասին կտեղեկացնեմ միայն այն ժամանակ, երբ պաշտոնապես պատրաստ լինեմ ներկայացնել իմ կողքին գտնվող անձնավորությանը կամ եթե, օրինակ նշանադրվեմ»,- կայքի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Լիաննա Տեր-Մինասյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում