▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ մի փոքր կմեծանամ, այդ ժամանակ կմտնեմ քաղաքականություն. Լիա Զախարյան

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Լիա Զախարյանը, ում արդեն երկար ժամանակ է՝ էկրաններին չենք տեսնում, շուտով կրկին կվերադառնա աշխատանքային ակտիվ գործունեության: Կայքին Լիան պատմել է ոչ միայն աշխատանքային պլանների, այլեւ անձնական կյանքի մասին:

Լիա, արդեն երկար ժամանակ է՝ էկրաններին Ձեզ չենք տեսնում, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք այս շրջանում զբաղված:

- Վերջին շրջանում ու հիմա եւս դասերիս մեջ եմ կենտրոնացել: Քանի որ սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ պետպատվերի շրջանակենրում, մեծ պատասխանատվություն էր քննություններս գերազանց հանձնել, ինչն ինձ կարծես թե հաջողվում է:

Իսկ նկարահնման գործընթացին  վերադառնալու պլաններ կամ առաջարկներ չկա՞ն:

- Իհարկե, կան, քանի որ ինքս էլ շատ եմ կարոտել այդ ողջ գործընթացին: Հիմա երեք տարբեր նախագծերի կողմից առաջարկներ ունեմ, որոնց մասին նախապես տեղեկություններ հայտնելու իրավունք չունեմ, միայն կարող եմ նշել, որ երկուսը՝ հեռուստասերիալներ են, մեկը՝ սիթքոմ: Դեռեւս չգիտենք, թե ո՞ր նախագիծը կընդունվի հեռուստաընկերությունների կողմից, բայց մի բան հաստատ է՝ շուտով ես կրկին էկրաններին կլինեմ:

Լիա, հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց հումորային սերիալով, բայց ընթացքում Ձեզ հանդիպեցինք նաեւ լուրջ հեռուստասերիալում: Հետաքրքիր է՝ ինքներդ ո՞ր ժանրին եք ավելի շատ նախապատվություն տալիս:

- Այս հարցին մի փոքր կդժվարանամ պատասխանել: Վերջերս թե թատրոնում, թե սերիալում լուրջ կերպարներով հանդես եկա ու հիմա երեւի ավելի շատ կցանկանայի կրկին հումորային կերպարով ներկայանալ: Ընդհանուր առմամբ՝ իմ ներսում հումորը մեծ դեր ունի, ինձ հաճելի է ժպիտ պարգեւել մարդկանց:

Լիա, կար շրջան, որ աշխատում էիք «Դար21» հեռուստաընկերությունում, այնտեղ անգամ Ձեր հեղինակային հաղորդումը ստեղծեցիք. ինչո՞վ էր պայմանավորված այդ աշխատանքից հրաժարվելը:

- Ոչ մի հատուկ պատճառ չկա, պարզապես այդ շրջանում շատ մեծ էր զբաղվածությունս, թատրոնում պրեմիերաներ ունեի, բացի այդ քննական շրջան էր սկսվում ու ես պարզապես չէր հասցնում: Ինձ համար մի փոքր հեշտ էր այդ աշխատանքից հրաժարվելը, քանի որ իմ ստեղծած նախագիծը՝ «Սթար-դուետը», արդեն մեկնարկել էր, ուներ ճաաչում ու վարկանիշ, բյաց իհարկե, այս առումով եւս դժվարություն ունեցա, թեպետ հետեւեցի հաղորդման ընթացքին, որն առանց ինձ էլ ճիշտ հունով ընթացավ, հուսամ՝ աշնանը կլինի նաեւ երկրորդ  եթերաշրջան, քանի որ այն հաջողված նախագիծ է:

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Լիա Զախարյանը` Անի Երանյանի ստվերում մնալու, լուրջ կերպարներ մարմնավորելու և կողքին սիրելի ունենալու մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее