«Մենք երկար ճանապարհ ենք անցել ու չենք կարող ջնջել այդ ուղին։ Իմ մոտ ոչ մի վիրավորանք չկա։ Երբ ինձ կալանավորել են, իմ տղային տարել են բանակ ու Սեյրան Օհանյանն իրեն շատ նորմալ է պահել նրա հանդեպ։ Մենք քաղաքական դաշտում չենք մտերմացել, մենք մարտի դաշտում ենք մտերմացել»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ելք» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով իր և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարաբերություններին:
Անդրադառնալով այն փաստին, որ Սեյրան Օհանյանը Հրազդանում քարոզարշավի ժամանակ այցելել է նաեւ իր նախընտրական շտաբ` Սասուն Միքայելյանը նշեց. « Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է, եթե ես էլ լինեի նրա փոխարեն` կգնայի նրա շտաբ»:


