Life.panorama.am-ը գրում է.
Ընդամենը երեք ամսից դերասան-ամուսիններ Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի ընտանիքում իսկական հրաշք տեղի կունենա. նրանք սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Life.panorama.am-ին ապագա մայրիկը պատմել է այս շրջանում իր ունեցած հույզերի եւ այլ մանրամասների մասին:
Նոնա Թելոյանն արդեն աշխատանքային դադար է հայտարարել, քանի որ հղիության 7-րդ ամսում է գտնվում: Մեզ հետ զրույցում ապագա մայրիկը պատմեց, թե ինքն ու ամուսինը ի՞նչ զգացողություններ են ունեցել, երբ առաջին անգամ իմացել են փոքրիկի գոյության մասին.
«Երբ իմացա, որ մայրիկ եմ դառնալու, աննկարագրելի հուզվեցի, անկախ ինձնից սկսեցի արտասվել, իսկ ամուսինս ուղղակի երազում էր բալիկ ունենալու մասին, եւ այս լուրը նրա ամենամեծ իրականացած երազանքն էր: Թեպետ պետք է նշեմ, որ մինչեւ վերջերս երկուսս էլ չէինք պատկերացնում, որ այդ ամենը մեզ հետ պետք է պատահի, հատկապես ամուսինս ընդհանրապես չէր պատկերացնում, քանի դեռ չէր զգացել բալիկի խփոցներն ու շարժումները: Բալիկիս հետ կապված զգացողություններս անչափ հետաքրքիր են, կարծես նոր կյանք եմ ապրում եւ նման զգացողություններ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»,- պատմեց Նոնան:
«Առաջին բալիկի ժամանակ գրեթե միշտ ինքնազգացողության խնդիրներ են առաջ գալիս, քանի որ ամենից անտեղյակ ես, ամեն ինչ անծանոթ է, անտեղյակ ես ու դրանից վախերդ մեծ են: Թերևս հենց այդ պատճառով էլ համեմատաբար շուտ դադար տվեցի աշխատանքային գործունեությանս»,- ինքնազգացողության մասին խոսելիս՝ նկատեց ապագա մայրիկը:
Նոնան ու Դավիթը որդի են ունենալու, բայց բալիկի սեռի հետ կապված նրանք խտրականություն չեն դնում.
«Մեր ընտանիքում երեխայի սեռի հետ կապված երբեւէ խնդիր չի առաջացել: Եթե կյանքում հրաշք է պատահում, ապա շատ անկարեւոր են մնացած փաստերը: Շատ ցավալի է, որ մեր ազգի մեջ նման խտրականություն կա, դա իսկապես ամոթալի երեւույթ է մեր երկրի համար»,- նշեց Նոնան:
Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են պատրաստվում անվանել որդուն, Նոնա Թելոյանը պատմեց.
«Բալիկի անվան ընտրությունն իսկապես շատ բարդ է: Որքան էլ զարմանալի լինի, ես ցանականում եմ տղաս կրի հոր անունը, բայց ամուսինս այլ տարբերակներ է առաջարկում եւ ի տարբերություն ինձ ՝չի շտապում այս հարցում: Չգիտեմ՝ վերջնական ինչ ընտրություն կկայացնենք»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում