Երբ ՀՀԿ-ն Արտաշատում է. ֆիքսել է armtimes.com-ը
Շտապօգնության մեքենաներով մարդկանց բերել էին ՀՀԿ-ի հանրահավաքին
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այսօր կազմակերպված ՀՀԿ-ի հանրահավաքին մասնակցում էին նաեւ շտապօգնության աշխատակիցներ: «Հայկական Ժամանակ»-ի տեսախցիկը ֆիքսել է, որ շտապօգնության երկու մեքենայով մարդիկ էին բերվել քաղաքապետարանին հարող հրապարակ: Մեքենաներից մեկի պետհամարանիշն էր «706 SU 25», որի մեջ նստած կանայք նախ ասացին, որ եկել են բուժօգնություն ցույց տալու, ապա նրանցից մեկը հաստատեց, որ եկել են նաեւ միջոցառմանը մասնակցելու:
Կընտրեն, բա չեն ընտրի՞ ձեզ, այ… արտաշատցի կանայք՝ ՀՀԿ-ականներին
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել էր Արարատի մարզ: Մարզկենտրոն Արտաշատում մի քանի կանայք փորձեցին մոտենալ վարչապետին եւ զրուցել, սակայն ոստիկանության ծառայողներն ու Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները ամեն կերպ նրանց վարչապետին մոտենալ թույլ չտվեցին: Կանայք իրենց վրդովմունքը հայտնեցին՝ նշելով, որ Արտաշատում ՀՀԿ-ն ձայն չի հավաքելու:


