▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ հայ աստղերը կայցելեն առաջնագիծ

 

 

 

 

 

 

 

 

Երկու օր է, ինչ պաշտոնական տեղեկատվություններ ենք ստանում այն մասին, որ առաջնագծի երկայնքով իրավիճակը այդքան էլ հանդարտ չէ, ու գիշերները ոչ խաղաղ են անցնում մեր հերոսների համար։ Աղոթենք, որ մեր զինվորներն այս անգամ էլ փառք ու պատվով հաղթահարեն թշնամու սադրանքներն, ու անցում կատարենք մեկ այլ թեմայի։

Ըստ ավանդույթի՝ երբ սահմանին լարված է լինում, ու լարվածությունը հասնում է իր հանրային պիկին, չգիտես՝ որտեղից այնտեղ են հայտնվում հայ շոուբիզնեսյան աստղերը՝ զինվորի հագուստով ու անխնա խոսում այն մասին, որ իրենք այժմ սահմանին են ու մեր տղերքի կողքին։ Աստղերի սահմանային ուղևորությունը, իհարկե, ուղեկցվում է մեկ հատ լուսանկարով, որը ֆեյսբուքում անխնա տարածվում է «ֆեյսբուքյան գովազդ» հնարավորության շնորհիվ։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ դա արվում է միմիայն նրանց ոչինչ չասող վարկանիշը մեր զինվորների հաշվին բարձրացնելու նպատակով։ Հիմա մոտենում է այն ժամանակահատվածը, երբ սահմանային իրավիճակը ավելի քան դառնում է հանրային քննարկման առարկա, ու ես ավելի քան վստահ եմ, որ շուտով այնտեղ կհայտնվեն մեր «ազգափրկիչ», «զինվորասեր» ու «հայրենասեր» աստղերը՝ իրենց ցուցադրելու, չեղած վարկանիշը բարձրացնելու ու անպատեհ ոչ մասնագիտական կարծիքներ ասելու համար։ Վստահ եմ, որ այդ օրը շուտով կմոտենա... Զինվենք համբերությամբ և սպասենք։

Արամ Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее