Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Կայքը հետաքրքրվել է, թե ինչպես է երգչուհի Անուշիկ Ալավերդյանը անցկացնելու հանգիստը:
«Իմ մասնագիտության դեպքում տարվա ցանկացած եղանակին հնարավոր է հանգիստ կազմակերպել, քանի որ հյուրախաղերը հաճախ վերածվում են նաեւ հանգստի: Սակայն կոնկրետ այս տարի ամռանը ամենայն հավանականության կլինենք Հայաստանում, քանի որ այստեղ շատ կարեւոր գործեր ունենք, ինչպես անձնական, այնպես էլ ստեղծագործական»,- նշեց երգչուհին:
Խոսելով հանգստի վերաբերյալ իր նախընտրությունների մասին՝ Անուշիկը նկատեց.
«Սիրում եմ ծովը: Կարծում եմ՝ պասիվ հանգիստը ամենաճիշտն է լիարժեք հանգստանալու համար: Ընդ որում, երբ գտնվում եմ լողափին, հեռախոսս, միանշանակ, երրորդ պլանում է»:
Անուշիկ Ալավերդյանը ընկերների շրջապատում իրեն լավ է զգում, բայց լիարժեք հանգստանում է ամուսնու ընկերակցությամբ.
«Իհարկե, ընկերների հետ միշտ էլ շատ հետաքրքիր է անցնում արձակուրդները, ու կապ չունի, թե որտեղ ես այն անցկացնում, բայց ես լիարժեք հանգստանում եմ միայն ամուսնուս հետ»,- հավելեց նա:
Երգչուհին ու ամուսինը՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանը, սիրում են լավ ժամանակ անցկացնել նաեւ Հայաստանի սահմաններում.
«Վերջին անգամ ամուսնուս հետ Ենոքավան էինք գնացել: Այդ ժամանակ Մայայով դեռ հղի էի: Թեեւ արդեն երկար ժամանակ է անցել, բայց չեմ մոռացել ապրածս անմոռանալի զգացողությունները. ուղակի հեքիաթային էր»:
Ամառային Երեւանը եւս Անուշիկ Ալավերդյանը շատ է սիրում: Հատկապես Կասկադը նրա սիրելի վայրն է, որտեղ հաճախ է լինում ընկերների հետ:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում