Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժն արդեն հարվածել է Հայաստանի տարածքին, որի վերաբերյալ Ադրբեջանը հայտարարել է, թե կանխարգելիչ հարված է հասցրել։ Հարցին՝ արդյոք սա հիմք չէ՞, որ ՀԱՊԿ-ը ներգրավի, ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը պատասխանել է․ «ՀՀ վարչապետն իր ելույթում նշել է, որ Հայաստանը կդիմի բոլոր միջոցներին, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը, ներառյալ՝ ՀԱՊԿ-ին։ Երբ որ ընդունվի որոշում ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, այդ որոշումը կհայտարարվի»։
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի, Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում