Blognews.am-ը գրում է.
«Ֆուլ հաուս» սիթքոմի Հրաչը՝ իրականում Մոսո Կարապետյանը, վերջերս ԱՄՆ-ում նշանվեց։ Նրա ընտրյալն ամերիկաբնակ Քրիստինա Հովհաննիսյանն է, ով յոգայի մասնագետ է:
Blognews-ի հետ զրույցում Մոսոն հայտնեց, որ սիրելին օրերս ժամանել է Հայաստան։ «Այս 2 օրը հանգստանանք, կսկսենք նախապատրաստական աշխատանքները»,- ասաց Մոսոն ու հավելեց, որ ամուսնության օրն արդեն նշանակված է՝ հարսանիքը կկայանա ապրիլի 30-ին։ «Հարսանիքը նախատեսում ենք Հայաստանում անել։ Հայկական ավանդական հարսանիք ենք անելու»,- նշեց նա։
Ամուսնությունից հետո զույգն այստեղ կապրի, թե կտեղափոխվի ԱՄՆ, ըստ դերասանի, դեռ որոշված չէ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում