▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ է ապաշխարհել Էմիլ Գալստյանը և ո՞ր եկեղեցին է հաճախում

 

Protestant.am-ը գրում է, որ  զրուցել է  դերասան Էմիլ Գալստյանի հետ:

Էմիլ, կխնդրեի պատմեիք, թե երբ և ինչպես եք ապաշխարել:

Աստծուն ճանաչել եմ դեռ փոքրուց, երբ մայրս ինձ իր հետ տանում էր եկեղեցի: Մանուկ ժամանակ ունեի հիվանդություն՝ ոտքիս տակ ուռուցքային գոյացության տեսքով: Մայրս հավատքով ընդունել էր խոսքը՝ աղոթեք հիվանդների համար և նրանք կբժշկվեն, աղոթել էր բժշկությանս համար, որից հետո հրաշքը կատարվել էր, ու ոտքս միանգամայն առողջ էր: Երբ ես սեփական աչքերով տեսա Աստծո հրաշքը իմ կյանքում, մեջս մեծ հավատք ծնվեց Աստծո նկատմամբ, որը ես մինչ օրս ունեմ իմ սրտում:

Ո՞ր եկեղեցին եք հաճախում:

Հաճախում եմ Ռեմա ավետարանական եկեղեցի:

Ներգրավվա՞ծ եք արդյոք որևէ ծառայության մեջ:

Որևիցե ծառայության մեջ ներգրավված չեմ, քանի որ ժամանակս այնքան էլ չի ներում:

Ինչպե՞ս եք վերաբերվում երբեք չդադարող քննադատություններին:

Քննադատություններ սիրում եմ, արդեն սկսել են հետաքրքրել մարդկանց աշխարհայացքն ու տգիտության չափը:

Ո՞րն է աստվածաշնչյան Ձեր ամենասիրելի Խոսքը կամ հատվածը:

Բոլորն էլ շատ կարևոր են, բայց այժմ ուզում եմ նշել հետևյալ խոսքը.  «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգստություն կտամ» (Մաթ. 11:28):

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Հավելենք, որ Էմիլ Գալստյանը հյուրընկալվել է Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդմանը, որի շրջանակներում նաև խոսել է կրոնական կազմակերպությանը հարելու, հայ առաքելական եկեղեցու հետևորդ չլինելու մասին և ոչ միայն: Տվյալ թողարկումը Asekose.am-ում  և Արմնյուզ հեռուստաընկերություն եթերում կլինի շուտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее