▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ դասախոսը դառնում է ամուսին. ArmComedy-ի Նարեկի «աշխատանքային սիրավեպը»

Tert.am Youth-ը գրում է.

 

Կայքի զրուցակիցն այս անգամ ArmComedy քաղաքական-երգիծական հաղորդման հաղորդավար, հումորիստ Նարեկ Մարգարյանի գեղեցկուհի կողակից՝ Մաշա Գասպարյանն է: Գեղեցիկ սիրո պատմության, Նարեկի հոգատար ամուսին լինելու, ապագա բալիկի և այլ  հարցերի պատասխանները՝ զրույցում:

 

Ինչպե՞ս դասախոսը վերածվեց ասպետի:)

-Ամեն ինչ շատ աստիճանաբար է եղել մեզ մոտ: Սեր առաջին հայացքից չի եղել և առհասարակ չեմ էլ հավատում, որ մարդուն կարելի է սիրել առանց ճանաչելու նրա տեսակը: Սկզբում ֆեյսբուքով հարցեր էի տալիս դիպլոմային աշխատանքիս վերաբերյալ, իսկ ավարտելուց հետո աստիճանաբար ուրիշ բնույթ սկսեցին կրել այդ նամակները: Սկսեցինք կիսվել սիրելի երգերով, ֆիլմերով՝ մինչև հասկացանք, որ ժամանակն է հանդիպել արդեն ոչ որպես նախկին ուսանող և դասախոս:

 

Ասում են, որ ամուսնական կյանքի ընթացքում զույգերը նորովի են ճանաչում  իրար: Ինչպիսի՞նն է Նարեկը ամուսնու կարգավիճակում:

-Համամիտ եմ այդ մտքի հետ: Թեև մենք 4 տարի ընկերություն ենք արել ու թվում էր ամեն մանրուք գիտենք միմյանց մասին, բայց ամուսնությունից հետո բոլորովին այլ աշխարհ բացվեց մեր առջև: Սկսեցինք հարմարվել իրար, երբեմն թեթև վիճել, բայց այդ փուլն էլ շատ արագ անցավ: Ինձ նույնիսկ թվում է, որ ամուսնությունից հետո շատ հարցերում նմանվել ենք իրար: Ամուսնու կարգավիճակում Նարեկը շատ հոգատար է: Իրականում կարող եմ ժամերով խոսել ու պատմել ամուսնուս մասին, բայց միայն կասեմ՝ շատ երջանիկ եմ, որ Նարեկի կինն եմ:

 

 

Ինչպե՞ս հայտնեցիք հղիության մասին լուրը և ինչպե՞ս արձագանքեց ապագա հայրիկը:

-Հղիության մասին լուրը իրականում կուզենայի ավելի օրիգինալ հայտնել, բայց քանի որ բնավորությամբ շատ էմոցիոնալ եմ…(ժպտում է) լուրն իմացա ու  ամբողջ ուժով  բղավեցի: Այնքան բարձր, որ Նարեկին քնից արթնացրի:

 

 

Տղա է, թե՞ աղջիկ

-Տղա երեխայի ենք սպասում: Բայց անպայման ուզում եմ աղջիկ էլ ունենանք: Կարծում եմ, որ կինը տարբեր սեռի երեխայի հետ յուրովի է վայելում մայրությունը: Երջանիկ կլինեմ, որ և՛աղջկա և՛ տղայի մայր լինեմ։

 

 

Ի՞նչ տեսակ օրիգինալ վերաբերմունք է ցուցաբերում  Նարեկը հիմա: Ինչ-որ հատուկ քայլեր անում է՞, որպեսզի ընդգծի Ձեր կարգավիճակը:

-Ամուսինս միշտ շատ ուշադիր է եղել, բայց հիմա առավել ուշադիր է: Նարեկ Մարգարյանն  ամուսնու կերպարում  իսկական հրաշք է: Հատկապես, երբ հիմա հղիության վերջին ամսում եմ ու ամեն պահի սպասման մեջ ենք: Կողքիցս չի ուզում բացակայել, որ մենակ չլինեմ այդ պահին: Հիմա նույնիսկ նկարահանումների  ժամանակ հեռախոսը չի անջատում, որ անհասանելի չլինի, երբ ժամանակը գա:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее