▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ բալիկս լույս աշխարհ կգա, խոստանում եմ հանդիսատեսին պատմել երջանկությանս մասին. Արփինե Իսրայելյան

Երբ բալիկս լույս աշխարհ կգա, խոստանում եմ հանդիսատեսին պատմել երջանկությանս մասին. Արփինե Իսրայելյան

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Արփինե Իսրայելյանն, ով սպասում է իր առաջնեկին, Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ռեժիսոր Վահե Յանի «Արմատներ» ֆիլմի մասին, որն ընդամենը օրեր առաջ բարձրացավ մեծ էկրաններ:

««Արմատներ» ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Այն  փաստավավերագրական և խաղարկային ժանրերի խառնուրդ է, որի նմանը հայկական կինոարտադրության մեջ այս բովանդակությամբ ֆիլմերում կարծես թե չկա: Այստեղ կա եւ հումոր, եւ տխրություն, եւ պատմական փաստեր եւ շատ մեծ հայրենասիրություն, որոնք տեսնում ենք հերոսների խաղում: Ես մեծ հույս ունեմ, որ այս ֆիլմը կարժանանա հանդիսատեսի համակրանքին, հատկապես ֆիլմի ոճը հուսամ ճիշտ կընդունվի, որի հիմքում ընկած է այն, որ երկար տառապանքներից հետո հայը միեւնույն է շարունակում  է ապրել ու արարել, որ հայկական ընտանիքներում շարունակում են անկեղծ ու բարձր ծիծաղել»,- նշեց Արփինեն:

Ֆիլմում դերասանուհին առաջին անգամ հանդես է եկել մինչ այս իր կերտած կերպարներից խիստ տարբերվող դերով.

«Այս ֆիլմում ես Նարեն եմ, ով ջութակահարուհի է: Նարեն կյանքով լի աղջիկ է, շատ ակտիվ, միշտ ուրախ ու խենթությունների պատրաստ: Նարեն ապրում է այն ընտանիքում, որտեղ հյուր են գալիս գլխավոր հերոսներ Արամն եւ Անետը, ովքեր ապրելով արտերկրում, որոշում են գալ սեփական հայրենիք: Ֆիլմում հայկական, ավանդական ընտանիքներին հատուկ իրավիճակներ են՝ համեմված հումորով եւ խոհափիլիսոփայական մտքերով, իսկ բուն մեխը հենց արմատներն են, ըստ որի նոր սերունդն էլ անկախ իր բնակության վայրից վերադառնում է իր արմատներին, քանի որ հայրենասիրությունը մեր արյան մեջ է ու ժառանգաբար է  փոխանցվում: Հենց սա է պատճառը, որ շատերի նախնիները, ովքեր 1915-ին մի կերպ կարողացել են փախչել եւ սփռվել աշխարհով մեկ, այսօր նրանց սերունդները վերադառնում են իրենց պապերի երկիրը- պատմեց Արփինեն ու հավելեց.

«Պետք է հատուկ նշեմ, որ Նարեի կերպարն ինձ շատ դուր եկավ, նրա նման աղջկա կերտելու հնարավորություն դեռեւս չէի ունեցել ու հանդիսատեսի համար հաստատ նորություն է լինելու ինձ այդ կողմով բացահատելը: Ինձ հաճելի էր կերտել մի կերպար, որն իմ միջոցով բացահայտված չէր հեռուստադիտողի կողմից, ինչից ես շատ եմ սրտնեղում, քանի որ ինքս ինձ բազմաժանր դերասանուհի եմ համարում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее