Դիտեք նաև՝
Armlur.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Առհասարակ, ոչ մի բանի առաջինը չի մոռացվում։ Առաջին անգամ սիրել եմ, երբ դպրոցական երեխա էի՝ 13 տարեկան, այդ զգացմունքն ինձ ուղեկցել է մինչեւ 20 տարեկանը։ Ընդ որում, այս տարիներին ընկերություն դեռ չէինք անում, պարզապես սերը սրտումս ապրում էի։ Ես այդ տղային սիրում էի պլատոնական սիրով, երեւի դրանից ուժեղ բան չկա»,-խոստովանեց Նաիրան:
Հարցին, թե ընկերություն անելուց հետո ինչու հարաբերություններն այդպես էլ ընթացք չստացան, դերասանուհին պատասխանեց, որ այն տարիքում ավելի խելամիտ էր եւ հստակ հասկացել էր, որ իրենց հարաբերություններն ապագա չէին ունենալու.«Տարիների հետ հասկացել եմ, որ մարդ որքան քիչ է ինֆորմացված, այնքան ավելի ճիշտ որոշումներ է կայացնում։ Ես նրա հետ պլաններ չեմ կազմել, իհարկե, իր կողմից եղել են խոստումներ, բայց դրանք մանկական բաներ էին, չէի կարող հիմք ընդունել այդ արտահայտությունները»,-շեշտեց նա։
Նաիրան պատմեց, որ այդ տարիներին Երեւանի պետական կոնսերվատորիա ընդունվելու ցանկություն է ունեցել, սակայն իրադարձությունների ընթացքը նրան այլ ուղով է տարել. «Երբ բաժանվեցինք, էլ չերգեցի, ինքն էլ չկար, երգն ինչի՞ս էր պետք»։ Դերասանուհին պատմեց, որ սիրելին եւ ինքը տարբեր մտածելակերպ ունեին, ընտանեկան դրվածքներով եւս բավական տարբերվում էին. «Հիմա նա ընտանիք է կազմել, ի դեպ, մենք նույն թաղամասում ենք ապրում եւ ոնց էլ չլինի՝ այս տարիների ընթացքում պատահական հանդիպել ենք։ Երբ տեսնվում ենք, բարեւում ենք, հարցնում՝ ինչպես ես ու անցնում»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Նախկին ամուսինս խոստովանել է, որ սկզբում ցանկանում էր PR-վել իմ շնորհիվ. Նաիրա Մովսիսյան