Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասան Լևս Դավթյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Լեւս, կնոջ մեջ ի՞նչն եք ամենշատը գնահատում:
- Միանշանակ, հավատարմությունը: Իհարկե, կարեւոր է նաեւ կանացիությունն ու կիրքը:
Ըստ Ձեզ, ե՞րբ է կինը երջանիկ:
- Երբ միշտ զգում է, որ տղամարդու ուշադրության ամենակենտրոնում է:
Իսկ ինչի՞ հետ է կապված տղամարդու ուշադրության չափաքանակը:
- Տղամարդու ուշադրությունը միշտ կախված է կնոջ հետաքրքրությունից: Որքան կինը հետաքրքիր լինի տղամարդուն, այնքան վերջինս ներքին վախ կունենա, որպեսզի չկորցնի իր սիրելի կնոջը: Իսկ ներքին վախը կստիպի տղամարդուն մեծ ուշադրություն ու սեր ցուցաբերել իր կնոջը:
Կինը, ե՞րբ է Ձեզ հետաքրքիր:
- Իհարկե, մարդուն առաջինը նայելիս՝ արտաքինն է աչքի ընկնում: Ես սիրում եմ, երբ աղջիկը խնամված ու կոկիկ է լինում: Բայց ամենակարեւորն ինձ համար կնոջ հումորի զգացումն է: Դա իր մոտ պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, որովհետեւ, երբ բացակայում է հումորն ու ինտելեկտը, ապա ամենալավ ու շքեղ պարամետրերով աղջիկն անգամ անհետաքրքիր է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում