▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ասում եք «Անգլիայի թագուհի»՝ գիտե՞ք, թե դրա տակ ի՞նչ կա

«Երբ ասում են Անգլիայի թագուհի, պատկերացում չունեն, թե նա Միացյալ թագավորության ընդհանուր գոյության և նրա սիմվոլիզմի մեջ ի՞նչ յուրահատուկ դեր ունի: Կրում է պետականության, պետության, ստեղծած ավանդույթների, ժառանգականության անցման բոլոր էլեմենտները: Եվ, երբ դրա անունը տալիս են, չեն պատկերացնում, թե դրա տակ ի՞նչ կշիռ կա: Շատ ուրախ եմ, որ նոր նախագահն իր ելույթում անդրադարձավ այդ հիմնարար երևույթներին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 2-ին, Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպված քվեարկության արդյունքում ՀՀ 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը:  Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Արմեն Սարգսյանը ստացել է 90 կողմ, 10 դեմ ձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее