Life.panorama.am-ը գրում է, որ դերասանուհի Լիլի Միքայելյանը, ով բոլորովին վերջերս մայրիկ է դարձել, պատմել է, որ ընդամենը օրեր առաջ երկար դադարից հետո որոշել է մասնակցել «Քիթ-Cut» ներկայացմանը.
«Այս շրջանում ամբողջությամբ նվիրվել եմ նորածին դստերս՝ իմ Արմինեին, բայց հղիության ժամանակ վերցրած դադարի ընթացքում մեջս հսկայական էմոցիաներ էին կուտակվել, և որպեսզի այսպես կոչված դեկրետային շրջանում այդ էմոցիաներն էլ ավելի չկուտակվեին, ամուսնուս հորդորով որոշեցի միայն «Քիթ-Cut» ներկայացմանը մասնակցել և դրանով բեմի նկատմամբ իմ պահանջները լրացնել: Հիմա թատրոնից կրկին հրավերներ ունեմ, բայց այս պահին չեմ կարող դրանք ընդունել, քանի որ փոքրիկիս 2 ամսականը դեռ չի լրացել, իսկ ես նրան պետք եմ, ընդ որում նա էլ ինձ, քանի որ հիմա, երբ մասնակցում եմ ընդամենը մեկ ներկայացման, միեւնույն է, այդ 2 ժամվա ընթացքում ամբողջ միտքս աղջիկս է, միայն բեմում եմ որոշ չափով մոռանում իրականության մասին, իսկ ներկայացման ավրատից հետո անգամ չեմ հասցնում ընդունել հանդիսատեսի շնորհավորանքները, անմիջապես վազում եմ տուն»,- նկատել է երիտասարդ մայրիկը:
Խոսելով իր նորածին փոքրիկից՝ Լիլի Միքայելյանը պատմել է փոքրիկին առաջին անգամ տեսնելու իր զգացողություններից.
«Պետք է ասեմ, որ ողջ ծննդաբերության ընաթցքում ես ինձ շատ վատ չեմ զգացել, անհամբեր սպասում էի իմ ու աղջկաս հանդիպմանը ու երբ աղջիկս ծնվեց և նրան դրեցին իմ կողքին, նա սկսեց իր փոքրիկ աչուկներով շուրջը նայել եւ հանկարծ մեր հայացքները խաչվեցին, հենց այդ վայրկյանից իմ ներսում, իմ կյանքում ամեն ինչ փոխվեց, այդ վայրկյանից հասկացա, թե ինչն է իրական երջանկությունը, հասկացա, որ ես ու ամուսինս ստեղծել ենք մեր ամենակարևոր ստեղծագործությունը, իմ ամենամեծ ստեղծագործությունն այդ պահին իմ կողքին էր ու դա ամենակարևորն է»,- նշել է դերասանուհի մայրիկը:
Լիլին պատմել է, որ ինքն էլ շատ մայրիկների նման բնազդաբար կարողանում է ճիշտ հոգ տանել դստեր մասին.
«Սկզբում ինձ թվում էր, որ կդժվարանամ բալիկիս խնամքի հարցում, բայց երբ առաջին անգամ տեսա նրան, հասկացա, որ նա իմն է եւ իր հետ ես ամեն ինչ կկարողանամ: Հիմա առանց վախի, առանց ավելորդ ամբիցիաների աներեւակայելի ուժով կարողանում եմ ամեն ինչ ինքնուրույն գլուխ բերել, թեպետ փոքրիկիս խնամքի հարցում ինձ շատ են օգնում սկեսուր մայրիկս, իմ մայրիկը, ամուսնուս տատիկը եւ մեր քույրիկները, ինձ օգնում են անգամ ամուսնուս փոքրիկ քույրիկները»,- ասել է նա:
Հարցին, թե ամուսինը դեմ չէ՞ արդյոք դերասանուհի կնոջ կարիերային, Լիլի Միքայելյանը պատասխանել է.
«Մենք ծանոթացել ենք «Համար 6» գեղարվեստական ֆիլմի նկարահանումների ժամանակ, և ամուսինս ինձ տեսել է հենց այդ ամենի մեջ, ինձ տեսել է որպես դերասանուհի, այսինքն՝ նա ինձ տեսել և ընդունել է դերասանուհու մասնագիտությամբ: Անգամ հիմա, երբ փոքրիկս 2 ամսեկան էլ չկա, բայց ես խաղում եմ ներկայացման մեջ, դա հենց ամուսնուս խորհրդով է, նա ուզում է, որ ես աշխատեմ և առօրյա հոգսերից իմ աշխատանքով կտրվեմ, ինչի համար իրեն շատ եմ շնորհակալ: Այնպես որ, նա ինձ բեմում սիրում է, չեմ կարծում, որ գա ժամանակը, որ դեմ լինի և արգելի»:
Անդրադառնալով աշխատանքին՝ Լիլի Միքայելյանը, ում հեռուստադիտողը ճանաչեց «3 կյանք» հեռուստասերիալով, նկատել է.
«Մինչև «3 կյանք»-ը ես նկարահանվել էի մեկ այլ սերիալում, որը ինչ-ինչ պատճառներով չցուցադրվեց, բայց դա ինձ համար շատ մեծ փորձ եղավ, ինչի արդյուքնում արդեն տեսախցիկի հետ աշխատել սովարած նկարահանվեցի «3 կյանք»-ում: Ուզում եմ շատերին հակադրվել եւ ասել, որ պետք չէ սերիալներին շատ վատ աչքերով նայել, գուցե դրանք ունեն իրենց բացասական կողմերը, բայց դերասանի համար սերիալը շատ մեծ դպրոց է, որտեղ հնարավորություն է տրվում սխալները ուղղելու եւ էլ ավելի պրոֆեսիոնալ ներկայանալու համար: Բացի այդ, դրանց միջոցով մենք՝ դերասաններս, ձեռք ենք բերում շատ ընկերներ: Կոնկրետ իմ օրինակով պետք է ասեմ, որ խաղալով Մարջան Ավետիսյանի և Անի Պետրոսյանի հետ՝ իրենցից շատ բան եմ սովորել ու իրենք էլ ինձ որպես կրտսեր կոլեգայի շատ հարցերով են աջակցել, ինչի համար շատ եմ շնորհակալ իրենց»:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում