▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ առաջին անգամ գրկեցի տղայիս, ուրախությունից արտասվեցի. Սոնա Շահգելդյան

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ դեկտեմբերի 29-ին ծնվել է երգչուհի Սոնա Շահգելդյանի առաջնեկը, ում անավանակոչել են Արթուր՝ ի պատիվ հորական պապիկի։ Այս առիթով երգչուհին Blognews.am-ին պատմել է, թե ինչպես է դիմավորել տոներն ու ինչ զգացողություններ ունի մայրիկի կարգավիճկում։
 
2015-ը Սոնայի համար կարևոր տարի էր, նա ամուսնացավ, իսկ տարվա վերջին օրերին մայրացավ։ Երգչուհին պատմել է, որ ծննդատնից դուրս է գրվել դեկտեմբերի 31-ին, մինչև երեկոյան ժամը 11-ը տանն է եղել՝ բալիկի հետ, այնուհետև գնացել է տոնական հանդիսության ժամանակ երգելու։
«Ամեն տարի Ամանորին աշխատում եմ։ Այս տարի մի քանի տեղ եմ ելույթ ունեցել։  Ես չեմ հոգնում և սիրով մասնակցում եմ միջոցառումներին։ Իհարկե, կցանկանայի ընտանիքիս հետ լինել, երգելուց անմիջապես հետո գնացի տուն և ընտանիքիս և երեխայիս հետ Նոր տարին նշելու,- ասել է Սոնան ու հավելել, որ Ամանորին սիրում է տանը լինել, քանի որ դա ընտանեկան տոն է։
«Մենք հայկական ավանդական տարբերակով ենք նշում Նոր տարի, սակայն կարծում եմ՝ կարևորը ուտեստների առատությունը չէ։  Շատ եմ կարևորում նաև Սուրբ ծնունդի խորհուրդը։ Քրիստոսի ծնունդն ինձ համար մեծ նշանակություն ունեցող տոն է։ 2015-ին ես մկրտվեցի, ինչից հետո իմ կյանքն ուրիշ է դարձել։ Շատ եմ կարևորում Հայ առաքելական եկեղեցու դերը»,- նշել է նա։
 
Խոսելով փոքրիկի մասին՝ նորաթուխ մայրիկը նշել է, որ անբացատրելի զգացողություններ ունի։
Անգամ չեմ կարող բացատրել, թե ինչ էր կատարվում ինձ հետ,- ասել է նա ու հավելել, որ հիմա իր կյանքում ամենակարևորը փոքրիկն ու ամուսինն են։ -Երջանիկ եմ, որ ունեմ լավ ընտանիք, լավ ամուսին»։
Սոնան խոստովանել է, որ փոքրիկն ավելի շատ ամուսնուն է նման։
«Իր պապայի նման է՝ սիրուն։ Ինձ էլ նմանություն ունի։ Կարծում եմ՝ դեռ շատ կփոխվի։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее