▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ամուսնության օրը նշանակված լինի… Աննա Մանուչարյան

Դիտեք նաև՝

Bravo.am-ը գրում է. Աննա Մանուչարյանը կրկին ակտիվ նկարահանումների մեջ է: Զրույցում դերասանուհին ասել է, որ վերսկսել են «Քարե դարդ» սիթքոմի նկարահանումներն ու անդադար աշխատում են. «Հեռուստադիտողը կտեսնի նոր ու վայրենի սերիաներ: Չափազանց հետաքրքիր են անցնում նկարահանումները, երբեմն ինքներս այնքան ենք ծիծաղում, որ նույն տեսարանը ստիպված ենք լինում մի քանի անգամ նկարել: Ինձ համար ամենակարեւորն այն միջավայրն է, որտեղ անցնում է իմ օրվա գրեթե մեծ մասը. մեր թիմում շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ են: Սիթքոմն իր Նինի կերպարով իմ կյանք նոր երանգ մտցրեց»:


Բացի նկարահանումները, նա շարունակում է աշխատել Հանրային ռադիոյում` վարելով իր հեղինակային «Գիրք ճանապարհի» հաղորդումը.«Օրս շատ հագեցած է. առավոտյան` ռադիո, հետո նկարահանման հրապարակ ու երեկոյան նոր ազատվում եմ: Մնացած ժամանակը փորձում եմ ընտանիքիս ու աղջկաս տրամադրել»:

Աննան պատասխանել է նաեւ անձնական կյանքին վերաբերող մեր հարցերի. «Ինչպես բոլոր աղջիկները, ես եւս ուշադրության պակաս չեմ ունեցել ու չունեմ, բայց միշտ անհամեստություն եմ համարել շեշտել ուշադրության կենտրոնում լինելս: Իմ կողքի մարդու մասին տեղին կհամարեմ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ արդեն ամուսնության օրը նշանակված լինի, իսկ հիմա համեստորեն կլռեմ»:


Նրա համար ընտանիք կազմելը կարեւորագույն քայլ է եւ նախընտրում է չշտապել. «Դրան պարտավոր ենք ամենայն լրջությամբ պատրաստվել, հատկապես իմ պարագայում, երբ արդեն գիտակցում եմ ընտանեկան կյանքի ամբողջ պատասխանատվությունը: Սա ինձ համար ոչ նպատակ է, ոչ երազանք. կկազմեմ ընտանիք այն ժամանակ, երբ վստահ կլինեմ, որ կողակիցս ինձ համար իսկական ընկեր է, ում հետ կապրեմ իմ պատկերացրած կյանքը, կկիսեմ երազանքներս, ու միասին կկերտենք մերը»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее