Դիտեք նաև՝
Armlur.am-ը գրում է.
Ապրիլի 18-ին լույս աշխարհ է եկել երգիչ, դերասան Մայքլ Քոթանջյանի երկրորդ զավակը: Երգիչը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ երեխային կոչել են իր հոր` ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի եւ վերջինիս հոր անունով` Ռաֆայել-Արտյոմ:
Ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդ, ես էլ միշտ երազել եմ, որ իմ սերունդը շարունակող ունենամ եւ իմացել եմ, որ դա մի օր կատարվելու է, Աստված շնորհելու է ինձ այդ պարգեւը: Ինքս ո՛չ քույր ունեմ, ո՛չ եղբայր, ուստի որդուս ծնունդը մեր ընտանիքի ամեն անդամի համար հատկանշական էր: Յուրահատուկ էմոցիաներով երեխայի ծնունդին սպասում էր հայրս, ում համար կրկնակի հուզիչ էր, որ բալիկը կրեց իր անունը»,- պատմեց Մայքլը:
Հիշեցնենք, որ երգչի առաջնեկն աղջիկ է, որն արդեն 3 տարեկան է. «Դուստրս անհամբեր սպասում է, թե երբ է տեսնելու եղբորը»,-նշեց Մայքլը: Անդրադառնալով առաջիկա գործնական ծրագրերին` երգիչը տեղեկացրեց, որ ապրիլի 30-ին Ռաֆայել Քոթանջյանն ու ինքը հանդես են գալու բենեֆիսային ներկայացում-համերգով, որը ներառում է դերասանի լավագույն մանրապատումներն ու երգչի լավագույն կատարումները: Համերգը նվիրվելու է Մայքլի նորածին որդուն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում