▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երազանքի փոխարեն մտածեցի, որ աթոռ չունենք. Նառա Դիլանյան

 

Երազանքի փոխարեն մտածեցի, որ աթոռ չունենք. Նառա Դիլանյանը նշում է ծննդյան 38-ամյակը

 

Life.panorama.am-ը գրում է. Այսօր դերասանուհի Նառա Դիլանյանը նշում է ծննդյան 38-ամյակը:  Կայքի հետ զրույցում ժպտադեմ դերասանուհին պատմել է ծննդյան օրը օրինաչափություններից դուրս նշելու եւ տոնական զավեշտալի «երազանքի» մասին:

«Նախ պետք է ասեմ, որ որոշել էի այս տարի ոչ մի կերպ չնշել ծննդյանս օրը, քանի որ ինձ համար արդեն անհետաքրքիր է կեսգիշերին հավաքվելն ու տոնելը, սակայն այն ինչ չես պլանավորում, ավելի լավ է ստացվում: Առանց զգուշացնելու երեկ գիշեր մեր տուն եկան ընկերներս, հետո նաեւ հարեւաններս ու մեծ տրամադրությամբ նշեցինք ծննդյանս օրը: Ինձ համար շատ հուզիչ ու հաճելի էր շուրջս այդքան մարդ տեսնել, ովքեր հաշվի չէին առել ցուրտն ու գիշերվա ուշ ժամը եւ եկել էին հատուկ ինձ ուրախացնելու համար: Իհարկե, ծննդյանս օրը չէր կարող «նորմալ», առանց խենթությունների անցնել, ուստի գիշերը 4-ին, երբ զգացինք, որ սոված ենք, որոշեցինք դուրս գալ եւ արագ սննդի կենտրոններից մեկում հաց ուտել, իսկ դրանից հետո գնացինք նորաբաց ձմեռային այգին ու լուսաբացը տորթով եւ խմիչքով դիմավորեցինք այնտեղ: Ի դեպ` այդ ամբողջ ընթացքում ես գիշերանոցով  էի, ինչպես ասում են` խենթություններն ինձնից անպակաս են»,- ժպիտով պատմեց հոբելյարը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее