Ցանկանում եմ զարթնել ազատ երկրում, արժանապատվորեն ապրել սեփական երկրում, որտեղ արդարություն կա, որտեղ ամեն մի քաղաքացի պաշտպանված է, որտեղ չկա սով ու աղքատություն։ Չկա վախ, որ քո հայացքների համար քեզ կարող են ուղղակի տրորել... Որտեղ մտավորականը կարող է իր տեսակետն արտահայտել, իր վրդովմունքն արտահայտել կատարվածի մասին, այլ ոչ թե ջանա արդարացնել գործող իշխանության արարքները՝ փոխարենը ինչ-որ ողորմություն ակնկալելով... Ցանկանում եմ զարթնել այնպիսի Հայաստանում, որտեղ պատանիները ձգտում են դառնալ ճանապարհորդ, օդաչու, ծովային, այլ ոչ թե գողական հեղինակություն, բիզնեսմեն, պատգամավոր, որ շատ փող ունենան ու թիկնազոր։ Եվ վերջապես, ուզում եմ զարթնել երկրում, որտեղ կա իսկական երազանք ու ազգային գաղափար, մեծ նպատակ՝ բարձրացնել երկիրը, պահպանել ու բարձրացնել ազգը... Ապրել իսկապե՛ս անկախ, ազատ, դեմոկրատական երկրում, որտեղ իշխանությունը սեփական ժողովրդի հերոսների վրա կրակելու հրաման չի արձակի, որտեղ իշխանությանը հնարավոր է պատժել անօրինականության ու ցինիզմի համար, որտեղ չի կարելի 5000 դրամով ձայնը գնել...
Երազ իմ երկիրը...Սուրեն Շահվերդյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Շոու-բիզնես далее

далее

далее

далее

далее

далее

далее