▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երանոս գյուղում թունավորվել են ընտանիքի 7 անդամները, այդ թվում` մեկ տարեկան փոքրիկը

Փետրվարի 8-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ Երանոս գյուղից բուժօգնության են տեղափոխվել 24-ամյա Արմեն Գ.-ն, 44-ամյա Սերյոժա Գ.-ն, 26-ամյա Անի Գ.-ն, 81-ամյա Քնքուշ Գ.-ն, 49-ամյա Գուլնարա Գ.-ն, 1-ամյա Միլենա Գ.-ն եւ 31-ամյա Ռուզաննա Ե.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, թունավորվել են խոհանոցում տեղադրված գազաբալոնից արտանետված շմոլ գազից:

Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее