Երաժշտություն 5 լեզվի միախառնումից: Առաջին հայացքից անհնարին թվացող նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանից, Վրաստանից, Իռլանդիայից, Չեխիայից և Լեհաստանից ժամանած երաժիշտների միջոցով: Ամփոփվել են «Ոգեշնչիր երաժշտության միջոցով» միջազգային երիտասարդական ծրագրի արդյունքները:
Երաժիշտների 7 օրվա ընթացքում ստեղծած երգերի պրեմիերան անցկացվել է Ռիժկովի ճեմափողոցում: Նախաձեռնությունը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ինն ու «Fishbowl Youth» իռլանդական հասարակական կազմակերպությանն է: Այն անցկացվում է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում: Նպատակը միջմշակութային երկխոսության ստեղծումն է:


