ԵՊՀ դասախոսին սեպտեմբերի 1-ին առեւանգելու գործով հետախուզում է հայտարարվել երեք անձի նկատմամբ։
Դեպքը տեղի է ունեցել դասերից հետո՝ ժամը 16:00-ի սահմաններում։ 30-ամյա դասախոսին համակրող երիտասարդն ընկերների օգնությամբ դասերից հետո փախցրել է նրան «Ռոմանագերմանական» ֆակուլտետի մասնաշենքի մոտից։
Նախնական տվյալներով, առեւանգմանը մասնակցել է երեք անձ, և քննիչը որոշում է կայացրել՝ նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կարդացեք նաև` ԵՊՀ-ի դասախոսին փախցրած տղան դատված է եղել. աղջիկը գնդապետի դուստր է


