
Aysor.am-ը գրում է. ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Նաիրա Նահապետյանի համոզմամբ ընտրություններին ընտրողների քիչ մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ գոհ են եղած վիճակից։
«Ինչ-որ տոկոս համարեց, որ չպիտի գնա, որովհետև իրենք անգամ հարց չունեին բարձրացնելու։ Երևան քաղաքը գտնվում է ապահով ձեռքերում և շարունակում է իր աշխատանքը։ Դրա համար կարծում եմ, որ մարդիկ չէին ուզում մասնակցել ընտրություններին»,- ամփոփելով ընտրությունների արդյունքները՝ ասել է Ն․ Նահապետյանը։
Դիտարկմաը, թե այդ դեպքում ի՞նչը ստիպեց ընտրության գնալ քվեարկողներին, Նահապետյանը նշել է․
«Դրանք այն մարդիկ էին, որոնք ավելի հետաքրքրված էին Երևանի ապագայով։ Դրա համար էլ գալիս էին, բայց այն մարդիկ, որ չէին եկել, կարող եմ ասել, որ գոհ էին։ Երևանցիների մեծ տոկոսը տեսնում է փոփոխությունները»։
Այդուհանդերձ Նաիրա Նահապետյանը չի համաձայնել այն պնդման հետ, թե մարդիկ ընտրության չեն մասնակցել հավատի բացակայության պատճառով։
«Եթե մարդը հույս չի կապում և չի գնում ընտրության, ուրեմն ինչ-որ պայմանի մեջ է։ Հասկանում է, որ իր համար մեկ է, սենց էլ մնա լավա»,- հավելել է նա։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


