▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը. Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը տարածել է հաղորդագրություն, որում կոչ է անում ընտրություններին մասնակից դաշինքներին եւ կուսակցություններին համաձայնության գալ եւ առաջարկել իշխանությանը ԱԺ ընտրությունները  ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը։

«Ս.թ. հունվարի 21-ին Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել Ազգային ժողովի ընտրությունների օրը ապրիլի 2-ից տեղափոխելու եւ ապրիլի 21-30-ի միջակայքում նշանակելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով երկու հանգամանք. իրավական՝ դրա հակասահմանադրականությունը եւ բարոյական՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրվա հետ դրա համընկնումը։ Քանի որ դա տեղի չունեցավ, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը Ազգային ժողովում ստորագրահավաք կազմակերպեց այս հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ հավաքել պատգամավորների՝ անհրաժեշտ թվով ստորագրություններ։ Մյուս կողմից, սակայն, իշխանությունը հնարավոր համարեց ընտրությունները «մի քանի օրով» տեղաշարժելը, եթե այդ հարցում լինի մասնակից քաղաքական ուժերի համաձայնությունը։

Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի առաջին տարելիցը միայն նրանց հարազատներին ու մտերիմներին չի վերաբերում։ Ինչպես մեկ տարի առաջ, դրա արժեւորումն ու վերաբերմունքը համազգային ընդգրկում է ունենալու։ Այդ օրը բոլորս ենք մասնակցելու զոհերի հիշատակի հարգման արարողություններին, ուստիեւ նույն օրը համապետական ընտրությունների անցկացումը, մեղմ ասած, անպատեհ է»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее