▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտանեկան ջերմությունը, խաղաղությունը փողով չես գնի. Յանա Դանիելյանը՝ ծննդյան օրվա մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ՝ հուլիսի 3-ին, դերասանուհի, հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նշել է ծննդյան 28-ամյակը, իսկ այսօր  կայքին պատմել է տոնական օրվա, ամենաթանկ շնորհավորանքների ու նպատակների մասին:

«Ծննդյանս օրն այս տարի համընկավ Վարդավառի հետ, ու ինչպես մեր ողջ հանրապետությունում, այնպես էլ մեր տանը բարձր տրամադրությունն էր իշխում: Ճիշտ է՝ կրկին Վարդավառի պատճառով մենք տանից դուրս չեկանք, բայց փոխարենը մեր հյուրերին ընդունեցինք տանն ու գեղեցիկ, մտերմիկ ընթրիք կազմակերպեցիքն, որին ներկա էին միայն մեր հարազատները»,- պատմեց Յանան ու շարունակեց.

«Իրականում՝ ծննդյանս օրվա մեկնարկը սկսեցինք կեսգիշերին, երբ ինձ շնորհավորելու կապակցությամբ մեր տուն էին եկել Սուրենի քույրն ու ամուսինը իրենց բալիկի հետ: Օրս շատ ուրախ ու ջերմ մթնոլորտում սկսեցի, ինչի համար շատ շնորհակալ եմ հարազատներիս»:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են դերասանուհուն շնորհավորել ամուսինն ու դուստրը, Յանան պատմեց.

«Սուրենը ինձ շնորհավորեց կեսգիշերից էլ շուտ, որպեսզի առաջինը լինի, նվիրեց շատ գեղեցիկ ծաղիկներ ու իմ սիրելի օծանելիքը, դե իսկ աղջիկս միայն առավոտյան ավելի լավ հասկացավ, որ մայրիկի ծննդյան օրն է, նա ինձ նվիրեց իր ձեռքով պատրաստած շատ գեղեցիկ բացիկ, որն ինձ համար երեկվա ամենաարժեքավոր նվերը դարձավ»:

Յանա Դանիելյանի համար երեկ հնչած բոլոր շնորհավորանքներն էլ ամենաթանկն են համարվել.

«Նրանք, ովքեր երեկ ինձ շնորհավորեցին, բոլորն էլ ինձ համար թանկ մարդիկ են ու բոլորի շնորհավորանքներն էլ թանկ են ինձ համար: Եթե եղան մարդիկ, ովքեր չեն շնորհավորել, չեն հիշել կամ չեն իմացել, ուրեմն այդպես պետք է լիներ»,- նկատեց նա:

28-ամյա հաղորդավարուհին գոհ է ինքն իրենից, քանի որ իր իսկ խոսքով՝ շատերը 28-ում չեն հասցրել անել այնքան բան, որքանի ինքն է հասցել.

«Ապրածս 28 տարիներից շատ գոհ եմ: Թող ամպագորգոռ չթվա, բայց շատերը մինչ այս տարիք չեն կարողանում կայուն աշխատանք ու ընտանիք ունենալ, իսկ ես ունեմ դա: Ես ունեմ հիանալի ընտնիք՝ սիրելի ամուսին ու հրաշալի աղջիկ, իսկ դրանից առավել երջանկություն ու ձեռքբերում ինձ համար չկա»,- նշեց Յանան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее