▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էնրիկե Իգլեսիասին և Աննա Կուռնիկովային «բռնացրել են» Բեւերլի Հիլսում

 

Աննա Կուռնիկովա եւ Էնրիկե Իգլեսիաս աստղային զույգի մասին վաղուց լուրեր չէին տարածվել։ Չնայած բամբասանքներ էին պտտվում, որ զույգը բաժանվել է՝ Կուռնիկովային եւ Իգլեսիասին միասին «բռնացրել են» Բեւերլի Հիլսում։
Պապարացիներին հաջողվել է լուսանկարել զույգին Palm ռեստորանի մուտքի մոտ։
Ուշադրություն. մատանի
Մի՞թե զույգը նշանադրվել է։ Լուսանկարներում կարելի է նկատել Աննայի ադամանդե շքեղ մատանին։
Հիշեցնենք, որ Աննայի եւ Էնրիկեի սիրավեպը սկսվել է 2001-ին՝ երգչի «Escape» տեսահոլովակի նկարահանման ժամանակ։

Չնայած այն բամբասանքներին, որ Աննա Կուռնիկովա եւ Էնրիկե Իգլեսիաս աստղային զույգ բաժանվել է, օրերս պապպարացիները հակառակն են ապացուցել` զույգին Բեւերլի Հիլսի Palm ռեստորանի մուտքի մոտ լուսանկարելով:

Ի դեպ, տարածված լուսանկարներում երևում է Աննայի ձեռքի թանկարժեք ադամանդյա մատանին, որն էլ նոր խոսակցությունների ալիք է բարձրացրել, թե զույգը նշանադրվել է:

Հիշեցնենք, որ Աննայի եւ Էնրիկեի սիրավեպը սկսվել է 2001-ին՝ երգչի «Escape» տեսահոլովակի նկարահանման ժամանակ։

Նշենք, որ վերջերս Էնրիկեի հայրը` հայտնի երգիչ Հուլիո Իգլեսիասը,խոստովանել էր, որ չնայած իր որդին արդեն 12 տարի է, ինչ հանդիպում է Աննայիհետ, նա մինչ այսօր չի հանդիպել իր հարսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее