Politik.am-ը գրում է. Կայքի տեղեկություններով անհետ կորած զինծառայողների շարքում է նաև Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 19-ամյա Բորիս Օզմանյանը:
Այս տեղեկությունները հաստատել է նաև Տարոնիկ համայնքի ղեկավար Արմեն Խլղաթյանը.
«Հիմա որևէ տեղեկություն չունեմ: Չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե ինչ է եղել տվյալ զինծառայողի հետ» -ասել է կայքի զրուցակիցը:
Զինծառայողի հայրը` Ղուլի Օզմանյանը կայքի հետ զրույցում ասել է, որ հանդիպել է իր տղայի վիրավոր ընկերներին.
«Տղայիս ընկերները պատմել են, որ տեսել են, թե ինչպես են ազերիները տանում վիրավոր տղայիս: Հույս ունեմ, որ տղաս ողջ է: Դիմում է միջազգային կազմակերպություններին և կոչ անում, որ փորձեն զբաղվել այս գործով, քանի որ մենք գիտենք, թե ինչպես են վարվում ազերիները գերիների հետ»,-ասել է Բորիս Օզմանյանի հայրը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում