Ամերիկաբնակ դերասանուհի Էնջլ Մարտիրոսյանն Asekose.am-ին տրամադրել է ԱՄՆ-ում արված իր առաջին ֆոտոշարքի լուսանկարները:
«Այս ֆոտոշարքի լուսանկարիչն է Նարբեհ Խոդավերդին, ում աշխատանքները հրապարակվել են «Vogue» ամսագրում: Նկարահանումներն արվել են Palmdale desert անապատում, որտեղ ժամանակին նկարահանվել է Մայքլ Ջեքսոնի «In the closet» տեսահոլովակը: Վաղուց սպասված ֆոտոշարք էր ինձ համար, սակայն բոլոր մտահաղացումները չենք օգտագործել: Արդեն նախապատրաստվում են հաջորդ ֆոտոշարքերը, ինչպես նաև շատ այլ նախագծեր, որոնք նույնպես իրագործման ճանապարհին են»:
Հավելենք, որ Էնջլ Մարտիրոսյանն ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն է ծավալում: Վերջերս կայացել է նրա մասնակցությամբ «Ես, իմ մաման ու մեր կանայք» ներկայացման պրեմիերան, ինչպես նաև դերասանուհին նկարահանվել է Ջոնի Կարապետյանի նոր` «Լա լա լա» տեսահոլովակում:
Կարդացեք նաև` Երբևէ ապրելու նպատակով Հայաստան չեմ վերադառնա. Էնջլ Մարտիրոսյան
Դելոն, Էնջլ Մարտիրոսյանը և Դավիթ Սեխպեյանը` Ջոնի Կարապետյանի նոր տեսահոլովակում