▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդունելը լավ է, բայց ու՞ր էիք երբ ցեղասպանում էին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Շնորհակալ ենք Գերմանիայից, որ 101 տարի անց դատապարտեց հայոց ցեղասպանությունը, բայց 101 տարի առաջ ու՞ր էիք դուք ու մնացած երկրները, որ կատարվում էր ցեղասպանություն: Այդ բոլոր երկրները, որոնք ընդունել են ցեղասպանությունը, ու՞ր էին: 

21-րդ դարում, ցեղասպանություններ դատապարտող երկների աչքի առաջ, կատարվում են նոր ցեղասպանություններ, զոհվում են երեխաներ, մայրեր , ծերեր, քանդվում ու ավերվում են քաղաքներ ու այլ բնակավայրեր: Այս ամենը ևս ցեղասպանություն է, մի տեղ մի քանի հարյուր զոհ ավել, մի տեղ պակաս էական նշանակություն չի տալիս, իմաստը և կատարվող գործը նույնն է: Սպասեում ե՞ք անցնի ևս 101 տարի, որ նոր ցեղասպանություններ դատապարտեք: Ժողովրդների կյանքի հաշվին ձեր զզվելի գործերն եք առաջ տանում, անունն էլ դնում եք ՝ դատապարտում:

Ցեղասպանությունների կատարման գործում բոլորն են մեղավոր, հատկապես մեծ պետությունները, որ այժմ էլ թույլ են տալիս, որպեսզի այդպիսի գործողություններ կատարվի:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее