▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընդդիմության կողմից շրջանառության մեջ է դրված ԱԺ նախագահի հրաժարականը պահանջող նախագիծ»․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել․

«Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ: Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը:
Ձեր այս արարքը նշանակում է երկու բան.
Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է,
իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее