▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիրների շտաբի մուտքը նկարահանող տեսախցիկ դնելը չի էլ զարմացնում արդեն․․․Լևոն Քոչարյան

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը սոցիալական ցանցի իր էջերում գրել է․ Առաջին անգամը չէ, որ ՔՊ-ին սպասարկող «Civic․am» լրատվականը փորձում է զրպարտել ինձ, իմ ընտանիքի անդամներին, գործընկերներին։ Թեպետ նախկինում նման հրապարակումները չեմ արժանացրել ուշադրության, այս անգամ լրատվականը փորձել է ոչ միայն ինձ զրպարտել, այլև թիրախավորել Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Խաչատրյանին, նպատակ ունենալով ստորությամբ ազդեցություն ունենալ Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների վրա։

Կայքում տարածված նյութում ներկայացված են մի շարք ակնհայտ հերյուրանքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և նպատակ ունեն մոլորեցնել հանրությանը։

Այս կապակցությամբ որոշել եմ իրավական ընթացք տալ Սիվիկի հերթական զրպարտության դեմ՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգի։

Իհարկե այս դեպքում ԱԱԾ-ականները չեն ներխուժելու «Civic․am» և խմբագիրներին ոլորելով տանեն կալանքի՝ առգրավելով ողջ տեխնիկան:

Հ. Գ. Ընդդիմադիրների շտաբի մուտքը նկարահանող տեսախցիկ դնելը չի էլ զարմացնում արդեն․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее