«Դիմադրություն» շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության երթ է իրականացանում Երևանի փողոցներով, որի ընթացքքում ընդդիմադիրները ճեղքեցին ոստիկանական պատնեշն ու շրջափակեցին ԱԳՆ շենքի մուտքերը: «ԱԳՆ շենքն այլևս Հայաստանի Հանրապետության շահերը չի սպասարկում, ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ միանալ պայքարին»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն, իսկ ավելի ուշ ավելացրեց․
«Դիմում ենք ԱԳՆ շենքում գտնվող մեր հայրենակիցներին՝ տարանջատվե՛ք Նիկոլից, մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանք հակապետական է»։ Նա ակցիայի մասնակիցներին հորդորեց հետևել շենքի մուտքերին. «Ուշադի՛ր՝ մուտքերին, թույլ չտա՛լ որևէ աշխատակից ներս մտնի կամ դուրս գա: Բոլոր մուտքերը վերցնե՛լ հսկողության տակ»: |