▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդամենը 10-օրյա ծով եմ ուզում, արև ու հանգիստ. Մարինա Թագակչյանը՝ օրվա հերոս

Past.am-ը գրում է.

Երգահան-հաղորդավար Մարինա Թագակչյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Ինչպես ինքն է ասում, բոլորում է 30 ու մի քանի ամյակը: «Դառնում եմ 3 … տարեկան, դեռ ունեմ տարիներ մինչև 40-ը: Գիտեք, կյանքիս լավագույն ծննդյան տարեդարձները մանկությանս տարիներին էին, երբ անհոգ էի ու սիրով սպասում էի այս տոնին»,- Past.am-ի հետ զրույցում ծիծաղելով խոստովանեց օրվա հերոսուհին:

Տոնական օրն սկսվել է կեսգիշերին՝ խոստանալով անակնկալներով հարուստ նոր օր: Հոբելյարն այս տարի նախընտրում է ծննդյան հավաքույթն անցկացնել ընտանեկան միջավայրում ու դրա համար իր պատճառներն ունի:

«Գիշերը 12.00-ին, բնականաբար, ընտանիքիս անդամներն առաջինը շնորհավորեցին ծննդյանս օրը՝ ասելով, որ մնացածին սպասեմ այսօր՝ անակնկալի տեսքով: Հաճախ ծննդյանս օրը դրսում՝ գեղեցիկ մի վայրում ենք նշել: Ես սիրում եմ շրջապատված լինել շատ մարդկանցով, ընկերներով, աղմկոտ խնջույքների և ուրախ տրամադրության կողմնակից եմ, բայց հիմա ժամանակս փոքր-ինչ չի ներում, նյարդերս տեղի են տալիս: Փոքրիկի հետ միասին աղմուկն արդեն շատ է: Այնպես որ, այս անգամ ընտանեկան և ընկերական ջերմ մթնոլորտում կնշենք»,- մանրամասնեց նա:

Սովորության համաձայն՝ ծննդյան օրը հոբելյարները տորթի մոմեր են փչում և երազանք պահում՝ հավատալով դրանց իրականացմանը կամ պարզապես հետևելով օրվա խորհրդին. «Նախ՝ ասեմ, որ ծննդյանս տորթն այս անգամ մանկությանս ամենամտերիմ ընկերուհու մայրիկն է պատրաստել, հրաշք է ստացվել: Տորթի մոմերը կփչի Եվաս, իսկ ես երազանք կպահեմ: Խոստանում եմ՝ այս տարի կփորձեմ՝ հասկանալու կատարվո՞ւմ են երազանքները, թե՞ ոչ ու անպայման կկիսվեմ ձեզ հետ»,- ասում է նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբոյւր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее