▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա՝ վեր ընկնի տեղը. Փաշինյան

 Թարմացված. Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել. «Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած բարձրաստիճան հոգևորականների մասին խոսելիս օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»-ի բառապաշարը։
«Կանոնագիրք Հայոց»-ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձևավորված վարքականոնների ժողովածուն է։ Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը, տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։
Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»-ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո։
Սպասենք Կտրիճ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն «Կանոնագիրք Հայոց»-ի սահմանումներով։ Էլ ոչ մի դոմփել»:

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի քանի օրվա դադարից հետո, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

 «Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»:

Ավելի շուտ Փաշինյանը կատարել է հետևյալ գրառումը.

«Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»:

Դիտեք նաև՝

***

Դիտեք նաև

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее