▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էն օրը ինձ մի երկոտանի նամակ ա գրել, թե՝ սաղ զոհերի մեղավորը դու ես. Գևորգ Պետրոսյան

Այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց. «Եթե դուք ասում եք, որ դատարանները բավարարվում են հիսունից հարյուր հիսուն հազար դրամ տուգանքի չափով, իմաստը ո՞րն է երկուսից երեք միլիոն սարքել: Կամ տարբերակումն ընդհանրապես չեմ ընդունում. ասենք, աղքատ ա, ուրեմն պիտի քիչ տուգանվի: Այսինքն՝ չի նշանակում ինչ ա վիրավորել… վիրավորողի նյութական վիճակը հաշվի առնելով՝ սանկցիա կիրառել: Սա ի՞նչ տրամանաբնություն է, որով դուք օրենքի նախագիծ եք բերում, անհարմար չեք զգո՞ւմ»:

Պատգամավորը կողմ է, որ վիրավորանքն էլ, զրպարտությունն էլ քրեականացվի:

«Օրինակ՝ էն օրը ինձ մի երկոտանի նամակ ա գրել, թե՝ սաղ զոհերի մեղավորը դու ես… Հըմի սրան որ ես տանեմ, դատի տամ, ամիսներով ընկնելու եմ դատարանների դռներն ու վերջում ինչի՞ հասնեմ, որ էդ զրպարտողը 50 հազար դրամ տուգանվի՞»,- նկատեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее