▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմոցիոնալ տղա ա, կարող ա մի շարժում էլ էս կողմ-էն կողմ անի, մի դարձրեք դա ազգային հարց....

Խնդրում եմ ու կոչ եմ անում` Հարութին մի դրեք ու քլնգեք, նա մեր հաղթանակների, սիրո ու ընդհանրապես մեր տեսակի երգիչն ա, մի ուրացեք էդպես հեշտուհանգիստ, հիշեք ինչքան ենք երազել, ծիծաղել ու լացել նրա երգերի տակ: Լևոնը Շարաֆյան ճիշտ ա նկատում` էմոցիոնալ տղա յա, կարող ա մի շարժում էլ էսկողմ էնկողմ անի, մի դարձրեք դա ազգային հարց: Մենք շատ ավելի կոնկրետ ու վտանգավոր թշնամիներ, դավաճաններ ունենք հիմա մեր մեջ, որոնք Հայաստանը դրսից հետևողականորեն քանդողների քստմնելի փողերին ինքնակամ գերի են դարձել ու պարտվողական մտքեր են քարոզում: Ու նաև էդ ճամբարից են անամոթաբար հիմա Հարութի անունը հոլովում…

Նրանից, որ Գորբաչյովը ժամանակին Այթմատովին նստեցրել էր կողքը` Այթմատովը պակաս տաղանդավոր ու պակաս ընթերցված չդարձավ: Սերժ Սարգսյանը Շարլ Ազնավուրին ասեց` մենք բոլորս կանցնենք, կգնանք, կմնաք Դուք ու Ձեր արվեստը, Մաեստրո…: Հայտնություն չի արել նա, ասել ա էն, ինչը բոլորս գիտենք վաղուց: 
Չարժի, պետք չի իրար միս կրծել, մենք էդ շռայլությունն իրավունք չունենք միմյանց հանդեպ թույլ տալու, մասնավորապես` ժողովրդի կողմից ընդունված, իսկապես սիրված արվեստագետի նկատմամբ, ախր սահմանին կանգնած ա թուրքը ու շարունակում ա մեզ վրա կրակել, մերոնց սպանել: 
Էդպես հեշտ չի կարելի ատել միմյանց` մեր դարավոր թշնամին մեր էդ թուլությունն էլ լավ գիտի և իսկապես ուրախանում ա դա տեսնելով, մի ուրախացրեք էդ ստահակին:

Քրիստ Մանարյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее