▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմմիի ամուսնու լուսանկարները հայտնվել են համացանցում

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Երգչուհի Էմմիի ամուսնության մասին լուրն անակնկալի բերեց ոչ միայն նրա երկրպագուներին, այլև հարազատներին ու մտերիմներին: Երգչուհին իր ամուսնության մասին լուրը հայտնել էր Facebook-յան իր էջում, որտեղ իր երկրպագուներին խնդրել էր հարգել իր անձնական կյանքն ու դրա գաղտնիության իրավունքը:

Խորհրդավոր ամուսնության սենսացիոն լուրը տարբեր կարծիքների տեղիք տվեց, իսկ այդ կասկածները փարատվեցին, երբ երգչուհին Ինստագրամի իր էջում տեղադրեց կլորիկ փորիկով մի լուսանկար: Այդ թեմայի շուրջ բազմաթիվ քննարկումներ, անգամ քննադատություններ հնչեցին, իսկ նկարը շատ արագ հեռացվեց:

Էմմին իր գրառման մեջ նշել էր միայն, որ ընտրյալը հանրային մարդ չէ և սովոր չէ լրագրողների հետ շփումներին: Նա անգամ իր մորը՝ Նադեժդա Սարգսյանին էր հորդորել որևէ ավելորդ տեղեկություններ չտրամադրել լրագրողներին:

Էմմին այժմ ունի մոտ 3 ամսական որդի՝ Դանիել Գրիգորյան անունով:

Վերջերս երգչուհին ընտանիքի հետ միասին եկել էր Հայաստան՝ մայրիկին տեսության, իսկ փոքրիկ Դանիելը հնարավորություն ստացավ ծանոթանալ տատիկի հետ:

Այսօր էլ շատերին հանգիստ չի տալիս այն միտքը, թե ով է Էմմիի ամուսինը:

Էմմին էլ իր հերթին երկրպագուների և իրեն հետևողների հետքրքրությունն իր անձի նկատմամբ անընդհատ պահում է՝ ցուցադրելով ամուսնու՝ մաս-մաս արված լուսանկարները:

Էմմիի և նրա մենեջեր Աղավնի Մանուկյանի մի քանի փոքրիկ բացթողումների արդյունքում բացահայտվեց Էմմիի ամուսինը:

Էմմին մի քանի օր առաջ հրապարակել էր ամուսնու անունը, իսկ Աղավնի Մանուկյանն իր էջում տեղադրել էր լուսանկար, որտեղ նշել էր զույգի որդուն՝ Դանիել Գրիգորյանին:

Այս երկու բացթողումների արդյունքում պարզ դարձավ Էմմիի ամուսնու անուն-ազգանունը:

Էմմիի, Աղավնի Մանկուկյանի, Նադեժդա Սարգսյանի և փոքրիկ Նադի Սարգսյանի ընկերների էջերում փնտրեցինք և գտանք բոլոր Վահե Գրիգորյաններին:

Գտանք ամենահավանական թեկնածուի անձնական էջը:

Համոզվելու համար պարզեցինք նաև, որ զույգի որդու անունով բացված էջը հետևում է միայն մայրիկին և հայրիկին: Սա վերջնականապես հաստատեց մեր համոզմունքը, որ Էմմիի ամուսինը հենց այս Վահե Գրիգորյանն է:

Երգչուհու ամուսինը՝ Վահե Գրիգորյանը, 28 տարեկան է: Ստացվում է, որ Էմմին 3-4 տարով մեծ է ամուսնուց, ինչն էլ հավաբար պատճառ է դարձել, որ երգչուհին չցանկանա բացահայտել ամուսնու ով լինելը։

Նա Ապրում է ԱՄՆ-ում, բավականին ապահովված ընտանիքից է, զբաղվում է մոտոսպորտով, դահուկասպորտով: Մեզ հաջողվեց նաև պարզել, որ զույգն ԱՄՆ-ից Երևան և հետադարձ ուղղությամբ թռիչքը կատարել է բիզնես կարգով, իսկ տոմսերի արժեքը յուրաքանչյուր ուղևորի համար կազմել է 5500 դոլար: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее