▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմմիի ամուսինը՝ քրեական հեղինակությո՞ւն

aysor.am-ը գրում է. Դեռ ամիսներ առաջ երգչուհի Էմմիի ամուսնության մասին լուրն անակնկալի բերեց ոչ միայն նրա երկրպագուներին, այլև հարազատներին ու մտերմներին: Երգչուհին իր ամուսնության մասին լուրը հայտնել էր Facebook-յան իր էջում, որտեղ իր երկրպագուներին խնդրել էր հարգել իր անձնական կյանքն ու գաղտնիության իրավունքը:

Խորհրդավոր ամուսնության սենսացիոն լուրը տարբեր կարծիքների տեղիք տվեց, իսկ այդ կասկածները փարատվեցին, երբ երգչուհին իր Ինստագրամի էջում տեղադրեց կլորիկ փորիկով մի լուսանկար: Այդ թեմայի շուրջ բազմաթիվ քննարկումներ, անգամ քննադատություններ հնչեցին, իսկ նկարը շատ արագ հեռացվեց: Շատ արագ սկսեցին լուրեր շրջանառվել, թե Էմմին իր ընտրյալի հետ հարաբերություններն օրինականացրել է, դեռ այդ հրապարակումից ամիսներ առաջ, բայց կարողացել է թաքցնել այդ փաստը:

big_1430553912_9241692_ts1430554441

Էմմին իր գրառման մեջ նշել էր միայն, որ ընտրյալը հանրային մարդ չէ և սովոր չէ լրագրողների հետ շփումներին: Նա անգամ իր մորը՝ Նադեժդա Սարգսյանին էր հորդորել, ոչ մի ավելորդ տեղեկություններ չտրամադրել լրագրողներին:

Երգչուհին իր գրառման մեջ խոստացել էր նաև չկորցնել Հայաստանի հետ կապն ու չհեռանալ երգարվեստից:

11412273_10153391459503210_7882482679237475026_n2

Այսօր էլ շատերին հանգիստ չի տալիս այն միտքը, թե ով է Էմմիի ընտրյալը: Չար լեզուներն ասում են, որ Էմմիի ընտրյալը  քրեական հեղինակություն է:

Աղբյուրը` aysor.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее