▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմմա Ասատրյանը մեկնաբանել է հոր աջակցության մասին լուրերը

14017713_1119393008141764_1846534820_n

Armlur.am-ը գրում է.

Ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ջազ երգչուհի Էմմա Ասատրյանը խոստացել էր առաջիկայում վերադառնալ երգարվեստ: Նշենք, որ նա իր առաջնեկի ծնունդից հետո ամբողջովին նվիրվել է երեխային եւ արդեն հինգ ամիս է` զբաղվում է նրա խնամքով: 

Այսպիսով` ամիսներն անցան, սակայն Էմման ասպարեզում դեռեւս չի երեւում. «Ճիշտն ասած` մեր ոլորտն ինձ մի տեսակ մահացած է թվում, այն կարծես սառած վիճակում լինի: Ես չեմ պատրաստվում հանդես գալ այնպիսի երգերով, որոնցով ներկայանում է մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների զգալի մասը: Այսօր բոլոր հեռուստաընկերությունները եթեր են տրամադրում հենց այն աստղերին, որոնց ամեն օր նույն այդ եթերով փնովում են: Հիմա ասպարեզում ուժեղ լճացում է, անգամ իմ սաները արդեն չգիտեն, թե ինչ անեն, քանի որ իրավիճակն անմիջականորեն բացասական ազդեցություն է ունենում նաեւ կրտսեր սերնդի գործունեության վրա»,- նկատեց Էմման` հույս հայտնելով, որ այս ամենն աստիճանաբար կբարելավվի: Այնուամենայնիվ, նա տեղեկացրեց, որ կենդանի նվագակցությամբ մենահամերգով, թեկուզ ակումբային համերգներով հանդես գալու ցանկություն ունի, իսկ թե որտեղ եւ երբ, դեռեւս չի կարող հստակ ասել: 
Գաղտնիք չէ, որ երբ խոսվում է էմմա Ասատրյանի գրանցած հաջողություններից, հաճախ հետկուլիսային խոսակցություններ են պտտվում այն մասին, թե Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, Ջազ բենդի, Ինգա եւ Անուշ Արշակյանների պրոդյուսեր, «Շարմ հոլդինգ»-ի, Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասատրյանի դուստրը հաճախ գործի է դնում իր անձնական կապերը. «Ասեմ, որ երբեք չեմ օգտվել քավոր-սանիկի գործոնից: Ի դեպ, այնպես է ստացվել, որ մի քանի տարի անընդմեջ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցել են հենց իմ սաները` Մոնիկա Ավանեսյանը, Դալիթան, Բեթթին, եւ մյուս թեկնածուների ծնողները հաճախ խոսակցություններ են տարածել այն մասին, թե իբր այս պարագայում եւս որոշիչ է եղել հորս գործոնը: Բայց ժամանակը ցույց է տվել, որ դա այդպես չէ, եւ այդ մարդիկ, կարծում եմ, համոզվել են դրանում»,-մեկնաբանեց Էմման: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее