Սիրելի բարեկամներ,
Վերջերս Էմիր Կուստուրիցայի Հայաստանում գտնվելու կապակցությամբ գրված մի քանի հոդված աչքիս ընկավ, ուր նա ներկայացվում է որպես «սերբ ռեժիսոր»: Նպատակահարմար եմ գտնում այդ առիթով ասել հետևյալը: Կուստուրիցան ծագումով սերբ չէ, այլ բոսնիացի՝ մուսուլման հարավսլավացի: Նրա հայրը և մայրը եղել են, այսպես ասած, «ոչ հավատացյալ» մուսուլմաններ: Ինքը քրիստոնեություն է ընդունել մոտ տասը տարի առաջ: Նրա նախնիները, ինչպես և մյուս բոսնիացիների նախնիները մինչև իսլամի տարածումը, քրիստոնյա սերբեր են եղել: Դրա, ինչպես և իր՝ եվրոպական մշակույթի կրող լինելու հանգամանքով է նա պայմանավորել իր քրիստոնյա դառնալը: Ի միջի այլոց, նա իրեն չի ուզում համարել բոսնիացի կամ սերբ, այլ համարում է «յուգոսլավ»՝ հարավսլավացի: Ապրում է Սերբիայում, քանի որ չի ուզում գնալ Բոսնիա՝ Սարաևո, իր անկախ պետություն դարձած երկիրը, քանի որ դեմ է եղել Հարավսլավիայի ժողովուրդների իրարից անջատմանը: Բայց դա չի նշանակում, որ նա «սերբ ռեժիսոր» է: Իսկ նրա տոհմի հիմնադիրը եղել է գնչու, ինչի հետ է կապված նրա՝ գնչուական թեմային հաճախ անդրադառնալը: