Թարմացված․ Բլոգեր Արթուր Չախոյանը և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը կաթնային յոգուրտ լցրեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի լուսանկարների վրա։ «Որպես ակցիա՝ շփեցինք մռթիդ»,- ասաց Մանուկյանը: «Դու էնքան տղա չեղար, որ ասածներիդ համար պատասխան տաս: Դու լավ տղա չես, դու փչացած տղա ես, թռել ես»,- շարունակեց Չախոյանը:
Ավելի վաղ Արթուր Չախոյանը հրապարակել էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի՝ հայհոյանքներով ու սպառնալիքներով լի ձայնագրությունը. «Չախոյա՛ն, էդ որ նյութ եք անում... ***եմ երկուսիդ վրեն՝ քո ու Մեսրոպի... հեսա կտենաս դու»,- ասում էր Տիգրան Տեր-Մարգարյանը: Ձայնագրությունում լսվում էր նաև Չախոյանի՝ պատասխան հայհոյանքը:
Տեսանյութն՝ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջից
Բլոգեր Արթուր Չախոյանը հրապարակեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի՝ հայհոյանքներով ու սպառնալիքներով լի ձայնագրությունը. «Չախոյա՛ն, էդ որ նյութ եք անում... թափեմ երկուսիդ վրեն՝ քո ու Մեսրոպի... հեսա կտենաս դու»,- ասում է Տիգրան Տեր-Մարգարյանը: Ձայնագրությունում լսվում է նաև Չախոյանի՝ պատասխան հայհոյանքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր բլոգեր Արթուր Չախոյանը, թալանը բացահայտող տեսանյութի հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը զանգահարել է, սպառնացել և՛ իրեն, և՛ ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Չախոյանն ու Մանուկյանն այս պահին թաղապետարանի շենքում են: Կառույցից ասացին՝ թաղապետը տեղում չէ:
Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի էջից