▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլթոն Ջոնի վրաստանյան համերգը հետաձգվել է

Բրիտանացի փոփ եւ ռոք երաժիշտ Էլթոն Ջոնի վրաստանյան համերգը, որ նախատեսված էր սեպտեմբերի 16-ին և 17-ին, հետաձգվել է և տեղի կունենա 2018 թ․։ Հայտնի երգիչը հանդես կգա երկու համերգային ծրագրով՝  հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Eastern Promotion կազմակերպության տնօրեն Գիորգի Կուրեսելիձեն:

Նրա խոսքով, կողմերն արդեն ստորագրել են համապատասխան համաձայնագիրը։ Շեկվեթիլիում գտնվող Black Sea Arena-ում ռոք աստղի երկու համերգները  կդառնան 2018 թ․ միակ համերգները: SOLO կազմակերպությունից հայտնել են, որ Վրաստանում ծրագրված համերգի հետաձգումը կապված է Էլթոն Ջոնի խմբի կիթառահարի առողջական խնդիրների հետ: Վերջինս խմբի երաժշտական տնօրենն է, անփոխարինելի կիթառահար, որն  Էլթոն Ջոնի հետ նվագում է 1972 թվականից: Տոմսերը կարելի է վերադարձնել կամ պահպանել մյուս տարվա համար։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում՝ Ալիք մեդիայում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее