
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը բրազիլական թանկարժեք հյուրանոցներից մեկում առանձին համար է վարձակալել ակնոցների իր թանկարժեք հավաքածուի համար: Lifenews-ի փոխանցմամբ` երգիչը նաև պահանջ է ներկայացրել, որ վարձակալված համարում օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 16 աստիճանը, բացի այդ Էլթոն Ջոնը նաև ցանկացել է, որպեսզի այդ սենյակն ամբողջովին զարդարված լինի թարմ ծաղիկներով: Եվ պատկերացրեք, թե որքան մեծ է եղել հյուրանոցի աշխատակիցների ապշանքը, երբ նրանք պարզել են, որ այդ համարը երգիչը պատվիրել է հատուկ իր ակնոցների համար:


