▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելքը» դեռևս պետք է ապացուցի, որ ընդդիմադիր ուժ է. Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը ավագանու ընտրություններին մտադիր է մասնակցել միայնակ՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությամբ:

Այսօր.am-ի թղթակցի հետ զրույցում Զ.Փոստանջյանն անդրադարձավ «Ելք» դաշինքի կողմից իրեն արված առաջարկություններին և պարզաբանեց, թե ինչու է մերժել ավագանու ընտրություններում դաշինքի ցուցակը գլխավորելու առաջարկը:
  «Ես դեմ եմ ընտրություններին արհեստական միավորներով մասնակցելուն: Դրանք ժամանակի ընթացքում ձախողում են, և եթե այդ մարդիկ ժամանակին միմյանց ճանաչել են և մեկ միավորի մեջ չեն եղել, ուղղակի միավորվում են սպոնտան և կարճաժամկետ նպատակի համար, դրանք արդյունավետ չեն: Ես չեմ կարծում, որ նման աշխատանքը կարող է հաջողություններ ունենալ», - ասաց նա:
 Վերջինս նշեց, որ ինքը նույն պատճառով դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից, քանի որ դեմ է եղել արհեստական միավորումների ստեղծմանը, բացի այդ էլ, Փոստանջյանի խոսքով, «Երկիր Ծիրանին» ունի բոլորովին տարբեր ծրագրային դրույթներ ու սկզբունքներ, ուստի նպատակահարմար չէ միավորվել այլ քաղաքական ուժի հետ:
 Փոստանջյանը նաև ընդգծեց, որ «Ելքը» դեռևս «պետք է ապացուցի, որ ընդդիմադիր ուժ է»:
 «Մենք դեռ չգիտենք՝ իրենց ինչպես կդրսևորեն: Մենք տարբեր դաշինքներ ենք տեսել: Գործող խորհրդարանում էլ կային ուժեր, որ դաշինքային տրամաբանությամբ էին եկել խորհրդարան, բայց քանդվեցին: Հիմա պետք է տեսնենք՝ «Ելքն» ինչի է ունակ», - նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее